29.11.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Ֆեյսբուքը մտադիր է վիրտուալ հանդիպումների հարթակ ստեղծել

Ֆեյսբուքը հայտարարել է, որ նախատեսում է առաջիկա հինգ տարում մոտ 10 հազար նոր աշխատող վարձել Եվրամիությունում՝ «մետատիեզերք» ստեղծելու նախագծի վրա աշխատելու համար, հաղորդում է Bild-ը։

Մետատիեզերքը կլինի վիրտուալ տարածք, որտեղ մարդիկ կկարողանան հանդիպել միմյանց ՝ օգտագործելով վիրտուալ իրականության ակնոցներ: 2021 թվականի ամռանը Ֆեյսբուքի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է նախագծի վրա աշխատանքի մեկնարկի մասին:

2021 թվականի սկզբից Ֆեյսբուքի շուկայական կապիտալիզացիան աճել է 18,9% -ով և ներկայումս կազմում է մոտ 915,6 մլրդ դոլար:

http://Lragir.am

 

error

Կիսվեք լուրերով