27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Մոսկվայում կհանդիպեն Գարեգին 2-րդը, Պատրիարք Կիրիլն ու Ալլահշուքյուր Փաշազադեն

Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդներ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը։

Հանդիպումը տեղի է ունենալու ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Նշենք, որ ադրբեջանական մամուլի հրապարակումների համաձայն, հոկտեմբերի 11-ին Փաշազադեն արդեն մեկնել է Ռուսաստան՝ այս հանդիպմանը մասնակցելու համար։

Մայր Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից էլ հայտնում են.

«Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնում է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:
Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը»:

***

Ըստ արարողակարգի, նախ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը առանձին առանձին կհանդիպի Գարեգին 2-րդի եւ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ, ապա տեղի կունենա արդեն հանդիպում երեք կրոնական առաջնորդների միջեւ։ Ադրբեջանական կողմը, նշում է, որ Ալլահշուքյուր Փաշազադեն Մոսկվայի ադրբեջանական դեսպանատան հետ համատեղ կանցկացնի Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակի արարողություն, որին մասնակցելու համար հրավերներ են հղվել Ռուսաստանում գործող տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչներին։ Ադրբեջանական մամուլում նաեւ շեշտվում է Գարեգին 2-րդ-Փաշազադե հանդիպման մասին, այն անվանելով բանակցություններ, տպավորություն ստեղծելով, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Ադրբեջանի շեյխ ուլ-իսլամը առանձին երկկողմ բանակցություններ են ունենալու։

http://Hraparak.am

 

error

Կիսվեք լուրերով