27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են

Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են, հայտնում է Ոստիկանությունը:
Այսօր սոցիալական ցանցում օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել և գրառում կատարել, որ «ոչ հայախոս անձինք մետրոյում նկարահանում են անում»։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ուսումնասիրել են հրապարակումը: Իրավապահների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում ոստիկանություն են բերվել 2 անձինք՝ որպես զբոսաշրջիկ Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացի և նրան ուղեկցող ՀՀ քաղաքացի: Պարզվել է, որ տղամարդիկ մետրոյում սիրողական նկարահանում են արել:

error

Կիսվեք լուրերով