27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Լատվիայում չպատվաստվածներին արգելել են խանութներ մտնել

Լատվիայի ճգնաժամային կառավարման խորհուրդը որոշել է արգելել այն բնակիչների մուտքը խանութներ, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Բացառությունը կլինեն առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ առևտրի կետերը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ խանութներ կկարողանան մտնել միայն այն մարդիկ, որոնք պատվաստման վկայական կունենան:
Նա նաև բնակիչներին հորդորել է հնարավորության դեպքում անցնել հեռավար աշխատանքի: Ճգնաժամային կառավարման խորհուրդը նաև որոշում է ընդունել, որ դպրոցներում բոլոր աշակերտները պարտավոր են դիմակներ կրել:

Նշենք, որ Լատվիայի բնակչության 50 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Հանրային սեկտորում աշխատողների համար պատվաստումը դարձել է պարտադիր։

Պետական օպերատիվ բժշկական հանձնաժողովն էլ երկրում 3 ամսով արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ որոշում է կայացրել:

 

Աղբյուր` Փաստինֆո

 

error

Կիսվեք լուրերով