27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Ոչ հայախոս այս անձինք նկարահանում են Հայաստանի ռազմավարական նշանակություն օբյեկտը․ քաղաքացին ահազանգում է

Ֆեյսբուքյան օգտատեր Մարիաննա Զահրամանյանն ահազանգում է․ «Առավոտ մետրո։ Ոչ հայախոս այս անձինք նկարահանում են Հայաստանի ռազմավարական նշանակություն օբյեկտը։ Հեռախոսի օբյեկտիվը ուղիղ թունելի վրա էր, որով շարժվում էր վագոնը, նկարեց ամբողջ ընթացքը։ Նրանց ուղեկցում էր երրորդ անձը, որի նշանով եռյակը իջավ մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանում։

ՀԳ. Ուղեւորներից միայն մի կին սկսեց անհանգստանալ, թե ինչ եւ ինչու են նկարում։ Նույն վագոնում ոստիկանության համազգեստով ուղեւոր էլ կար»։

Auroranews-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանն ասաց, որ հրապարակումը տեսել են և զբաղվում են այս հարցով։

http://Auroranews.am

 

error

Կիսվեք լուրերով