27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Իրանն արգելել է ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքն իր օդային տարածքով

Իրանի հյուսի-արևմուտքում՝ իրանական, իսկ Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին Իրանն ու Ադրբեջանը նոր սահմանափակումներ են մտցրել։

Ադրբեջանում փակվել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի ներկայացուցիչ Օջագ Նեժաթի գրասենյակը: Տեղեկացնում է ադրբեջանական Minval.az կայքը։

Դա պատճառաբանվել է հակահամաճարակային կանոնների, իբր, խախտմամբ. Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ ստուգումներ են իրականացվել Հուսեյնիյա թաղամասում գտնվող մզկիթում, որտեղ տեղակայված է գրասենյակը։

Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչ Էհսան Զահիդովը հայտարարել է, թե քաղաքի որոշ շրջաններում վերջին օրերին կտրուկ շատացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Նման վայրերից մեկն էլ իբրև նշված մզկիթն է, այդ պատճառով էլ այն փակվել է:

Միաժամանակ այսօր հայտնի էր դարձել, որ պաշտոնական Թեհրանը ռազմական կապուղիների միջոցով ադրբեջանական կողմին հայտնել է, որ արգելել է թռիչքներ իրականացնել դեպի Նախիջևան։ Թռիչքները օդային տարածքով արգելվել է մասնավորապես ռազմական մատակարարումների համար։

http://Auroranews.am

 

error

Կիսվեք լուրերով