27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Պուտինը պատրաստ է հարթակ ստեղծել վեց երկրների համար․ Էրդողան

Զանգեզուրի միջանցքը հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Sabah-ը։ Նա ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «պատրաստ է հարթակ ստեղծել վեց երկրների համար»։

Էրդողանն առաջարկել է հարթակ ստեղծել վեց երկրների համար, ներառյալ՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան։ Նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար առեւտրի եւ տնտեսության տեսանկյունից»։ «Ադրբեջանը լայնամասշտաբ աշխատանքներ է տանում այդ միջանցքի բացման համար»,-հավելել է նա։

http://Lragir.am

 

error

Կիսվեք լուրերով