27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Դամասկոսը պահանջել Է անհապաղ դուրս բերել թուրքական զորքերը Սիրիայից

Սիրիայի կառավարությունը պնդում է, որպեսզի Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը հանրապետության հյուսիսային նահանգների տարածքից: Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այսպես է նա արձագանքել վերջերս Իդլիբի նահանգում լարվածության էսկալացմանը: «Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի զորքերը: Միջազգային հանրակցությունը, իր հերթին, պետք է աջակցի Սիրիայի ջանքերը երկրի հյուսիսում Թուրքիայի կողմից բռնազավթված տարածքների ազատագրման ուղղությամբ», ՌԻԱ Նովոստիին ասել է Միքդադը:

Նա հավելել է, որ այդ էսկալացիայի հիմնական պատճառը «թուրքական օկուպացիան է, ինչպես նաեւ այն աջակցությունը, որն Անկարան ցուցաբերում է ահաբեկչական խմբավորումներին երկրում»:

Այս տարվա օգոստոսին Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Հեյր Փեդերսենը հայտնել էր անվտանգության ոլորտում իրադրության վատթարացման եւ Սիրիայի առանձին շրջաններում զինված հակամարտության սրվելու մասին: Նա այն ժամանակ հատուկ ուշադրություն էր դարձրել Իդլիբի նահանգի իրադրությանը: Փեդերսենի կարծիքով, այսպիսի ինտենսիվ բախումներ արաբական հանրապետության այս շրջանում չի եղել 2020 թվականի գարնանից ի վեր: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ Սիրիայի իշխանությունները վերադարձրել են վերահսկողությունը Դարաա նահանգի նկատմամբ:

error

Կիսվեք լուրերով