27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Ադրբեջանը քննադատել է ֆրանսիական պատվիրակության այցը Արցախ

Ադրբեջանի ԱԳՆ-ը քննադատել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի այցը Ստեփանակերտ: Այս մասին հայտնել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան: «Նա հայտնի է իր հակաադրբեջանական դիրքորոշմամբ: Նրա անունը ընդգրկված է օտարերկրյա այն քաղաքացիների ցանկում, որոնց մուտքը մեր երկրի տարածք արգելված է: Նրան ուղեկցող պատվիրակության մյուս անդամները ևս կհայտնվեն այդ ցուցակում»,- ասել է Աբդուլաևան։ Ըստ նրա, Ֆրանսիայի ներկայացուցիչների նման քայլերը «խաթարում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը»։

http://Mamul.am

 

error

Կիսվեք լուրերով