24.09.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում հերթական անգամ սադրանքի են դիմել՝ հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Գեղամ Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա։ Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

error

Կիսվեք լուրերով