24.09.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են

Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը ձերբակալվել են՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։

ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու, իսկ Մենուա Հովսեփյանը նաև ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով՝ պաշտոնեական դիրքը և ծառայողական կախվածությունն օգտագործելով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով։

Նշենք, որ կալանավորված է նաեւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Փաստացի՝ Գորիսն այսօր գլխատված է, դունի ղեկավարություն, իսկ ադրբեջանցին պարբերարաբար կրակում է Սեւ լճի ուղղությամբ՝ փորձելով առաջանալ։

Աղբյուր` Փաստինֆո

 

error

Կիսվեք լուրերով