24.09.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ՌԴ ՆԳՆ-ն Ադրբեջանի նախկին դեսպանին արգելել է 50 տարի մուտք գործել Ռուսաստան

Ռուսաստանի ՆԳՆ-ը Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեին 50 տարով արգելել է մուտք գործել երկիր՝ ազգամիջյան թշնամանք հրահրող արտահայտություններից հետո: Այս մասին հայտնել է գերատեսչության կայքը։
Գերատեսչությունը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի, նրա բնակիչների և արտասահմանում բնակվող հայրենակիցների նկատմամբ ապակառուցողական գործողությունների կոչ անող օտարերկրյա քաղաքացիներին թույլ չեն տա մուտք գործել երկրի տարածք: Դա բացատրել են նրանով, որ Ռուսաստանում նրանց գտնվելը կարող է սպառնալ հասարակական կարգին և անվտանգությանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 10-ին Վագաբզադեն տեսաուղերձ էր հղել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկուն: Նա հայտարարել էր, որ իրեն վիրավորել են ադրբեջանական պետականության կայացման գործում Ռուսաստանի դերի մասին քաղաքական գործչի խոսքերը։ Նա կուսակցության առաջնորդին անվանել է «ճարպոտ խոզ» և «հին էշ»: Բացի այդ նա ռուսներին անվանել է «խոզեր»։

http://Mamul.am

 

error

Կիսվեք լուրերով