24.09.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Վանաձորում նռնակ են նետել «Ամստերդամ» բացօթյա սրճարանի ուղղությամբ

Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 10-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած պայթյունի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։30-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին է ահազանգել Վանաձորի բնակիչ 51-ամյա Արմեն Քարամյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 02։20-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձոր քաղաքի Մ․ Հերացի 12 հասցեում գործող «Ամստերդամ» բացօթյա սրճարանի ուղությամբ նռնակ է նետել, ապա դիմել փախուստի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ սրճարանին պատճառվել է նյութական վնաս։

http://Mamul.am

 

error

Կիսվեք լուրերով