24.09.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

«ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի Աֆղանստանից թալիբների ներխուժմանը»

ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի Աֆղանստանի տարածքից ահաբեկիչների հնարավոր ներթափանցմանը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նա նշել է, որ Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանն այժմ վերահսկում է «Թալիբանը»:
Նա հիշեցրել է, որ թալիբները խոստացել են ոչ մի փորձ չձեռնարկել «սահմանը հատելու, սահմանակից տարածքների վրա հարձակումներ իրականացնելու ուղղությամբ»: Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար չափազանց կարևոր է, որ ՀԱՊԿ-ում դաշնակիցները պատրաստ լինեն հնարավոր սադրանքներին: «Դրա համար մենք, բնականաբար, ամեն ինչ անում ենք»,- հավելել է նա։
Շոյգուն նաև հիշեցրել է Տաջիկստանում և Ղրղզստանում ռուսական ռազմաբազաների մասին: «Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի սպաների մեծ մասն ուսում են ստանում մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Մենք զբաղվում ենք նաև Տաջիկստանի, Ղրղզստանի բանակի արդիականացմամբ»,-հավելել է նա։

http://Mamul.am

 

error

Կիսվեք լուրերով