24.09.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Պատվաստմանը դեմ արտահայտվողները փորձել են ներխուժել Լոնդոնի Բի-բի-սի հեռուստակենտրոն

Մի խումբ ակտիվիստներ, որոնք հանդես են գալիս COVID-19-ի դեմ իմունիտետի անձնագրերի օգտագործման եւ անչափահասների պատվաստումների դեմ, երկուշաբթի օրը փորձել են BBC-ի հեռարձակող կորպորացիայի հեռուստակենտրոն ներխուժել Լոնդոնի արեւմտյան մասի Ուայթ Սիթի շրջանում: Ինչպես ասված է Սքոթլանդ Յարդի հաղորդագրության մեջ, ներկայում ցուցարարները լքել են հեռուստակենտրոնին հարող տարածքը, ուղեւորվել են քաղաքի կենտրոն եւ սկսել են ցրվել:

«Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք ավելի վաղ հավաքվել էին Ուայթ Սիթիի շրջանում, անցել են Լոնդոնի արևմտյան հատվածով և այժմ գտնվում են Մարմարե կամարի մոտ (Հայդ-պարկի հարևանությամբ)։ Այդ շրջանում կարող է դժվարանալ տրանսպորտի երթևեկությունը ։ Ձերբակալություններ չեն կատարվել, սակայն ոստիկանության աշխատակիցները շարունակում են հետեւել իրավիճակին», — ասված է ոստիկանության Twitter-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ իրավապահ մարմիններից տեղեկացրել են, որ «ցուցարարների մի մասն այս պահին ցրվել է»: Ակտիվիստների ոչ մեծ խումբը նախկինի պես գտնվում է Պորտլենդ Փլեյս փողոցում, որտեղ գտնվում է BBC-ի շտաբ-գրասենյակը։ Հեռարձակող կորպորացիայում լռություն են պահպանում՝ հայտարարելով միայն, որ BBC — ն չի մեկնաբանում իր աշխատակիցների անվտանգության հետ կապված հարցերը:

Աղբյուր` Փաստինֆո

 

error

Կիսվեք լուրերով