24.09.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Տոկիո-2020. Հայաստանը 47-րդն է ընդհանուր մեդալային հաշվարկում

Հայաստանն ընդհանուր մեդալային հաշվարկի 47-րդ տեղով եզրափակեց Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը. մեր երկրի հավաքականը, որ ներկայացված էր 17 մարզիկով՝ նվաճեց 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է Տոկիո-2020-ի պաշտոնական կայքը, 1-ին տեղում ԱՄՆ-ի հավաքականն է, որին գրեթե վերջին պահին հաջողվեց շրջանցել Չինաստանին. ԱՄՆ-ն նվաճել է 39 ոսկե, 41 արծաթե, 33 բրոնզե մեդալ, ընդհանուր՝ 113 մեդալ, Չինաստանի ցուցանիշն է՝ 38 ոսկե, 32 արծաթե, 18 բրոնզե մեդալ (ընդհանուր՝ 88 մեդալ։ Ռուսաստանը նվաճել է 71 մեդալ, որից 20-ը՝ ոսկե, 28-ն՝ արծաթե և 23-ը՝ բրոնզե։ Չորրորդը դարձած Մեծ Բրիտանիայի հավաքականի 65 մեդալներից 22-ն ունեն ոսկե, 21-ն՝ արծաթե և 22-ը՝ բրոնզե փայլ, իսկ Օլիմպիական խաղերն ընդունած երկրի ներկայացուցիչները նվաճել են 58 մեդալ, որից 27-ը՝ ոսկե, 14-ն՝ արծաթե և 17-ը՝ բրոնզե։

Հայաստանին հարևան երկրներից Տոկիո-2020-ի ընդհանուր մեդալային հաշվարկում Թուրքիան 13-րդն է՝ 13 մեդալ, որից 2-ը՝ ոսկե, Վրաստանը 29-րդն է, նվաճել է 8 մեդալ (2), Իրանի և Ադրբեջանի հավաքականներն ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրել են նույն 33-րդ տեղը, սակայն Իրանն ունի 2 ոսկե մեդալ, իսկ Ադրբեջանը չունի։

error

Կիսվեք լուրերով