24.09.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Տեսանյութ. Ադրբեջանցի զինծառայողները միտումնավոր հրդեհում են Երասխի հետ սահմանի չեզոք գոտու խոտածածկ տարածքները

Ադրբեջանցի զինծառայողները հրդեհում են հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտու խոտածածկ տարածքները: Համացանցում տարածվել է տեսանյութ, որն ապացուցում է, որ ադրբեջանական կողմը դիմում է սադրանքների՝ միտումնավոր այրելով միջդիրքային խոտածածկ հատվածը։

Տեսանյութում նկատելի է, որ ադրբեջանցի մի քանի ծառայողներ հատուկ միջոցներով կրակ են վառում ու այն նետում արդեն այրվող խոտածածկ հատվածներ, որի հետեւանքով սահմանային հատվածում բռնկվել է հրդեհ ու ծուխը

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայկական կողմն իրականացրել է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ եւ, ինչպես տեղեկացրել է ՊՆ-ն, մեր կողմից տուժածներ չկան։

Աղբյուր` Փաստինֆո

 

error

Կիսվեք լուրերով