24.09.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Հայաստանում անձրևներից և ամպրոպներից հետո օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով

Հայաստանի տարածքում օգոստոսի 1-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, 2-ին՝ առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վ արագություն։

Ըստ աղբյուրի՝ օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Երևան քաղաքում օգոստոսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Oգոստոսի 3-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

error

Կիսվեք լուրերով