24.09.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Թուրքիայում ռուսաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետեւանքով չորս ռուսաստանցի է զոհվել: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է «Ինտուրիստ» ընկերությունը:

Ինչպես նշել են Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում, եւս հինգ ռուս քաղաքացի ծանր վնասվածքներ է ստացել, նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են:

Միջադեպը տեղի է ունեցել Մանավգաթի շրջանում՝ ժամը 18 ։ 00-ի սահմաններում։ Ավտոբուսը Կոնակլի ավանից ուղեւորվել է Անթալիայի օդանավակայան, դրանում եղել է 22 ռուս զբոսաշրջիկ, այդ թվում՝ ինը երեխա: Ըստ ճանապարհային ոստիկանության նախնական տվյալների՝ վարորդը կորցրել է կառավարումը, ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի և շրջվել։

Milliyet-ի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ տուժել է 16 մարդ, նրանց ուղարկել են մոտակա հիվանդանոցներ։ Վարորդը ծանր վիճակում գտնվում է, անգիտակից։

Աղբյուր` Փաստինֆո

 

error

Կիսվեք լուրերով