24.09.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայողի դին

Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2,5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՊԲ հաղորդագրությունում:

error

Կիսվեք լուրերով