24.09.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնին, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակաի միջավայրի նախարար։

Այս մասին Tert.am-ին հայտնել են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք՝ Արշակ Կարապետյանն այսօր ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Սուրեն Պապիկյանն այժմ կատարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները։

http://Auroranews.am

 

error

Կիսվեք լուրերով