24.09.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ԱՄՆ-ում հայտարարել են միջուկային պատերազմի սպառնալիքի մասին Ռուսաստանի եւ Չինաստանի հրթիռների պատճառով

Ռազմական փորձագետ, ԱՄՆ սպառազինությունների վերահսկման ասոցիացիայի զինաթափման քաղաքականության եւ սպառնալիքների կրճատման գծով տնօրեն Քինգսթոն Ռեյֆը հայտարարել է, որ Չինաստանի եւ Ռուսաստանի կողմից հրթիռների մշակումը կարող է անվերահսկելի միջուկային պատերազմ առաջացնել: Նրա խոսքերը մեջբերում է The Sun-ը:

Փորձագետի խոսքով՝ ներկայում Վաշինգտոնը արդիականացնում է իր ամբողջ նավատորմը, իսկ Պեկինը եւ Մոսկվան շարունակում են նոր հրթիռների փորձարկումները եւ ընդլայնում են իրենց զինանոցը: Սակայն երկրների միջև չկա սպառազինությունների այն մրցավազքը, որը եղել է սառը պատերազմի տարիներին։

«Մենք տեսնում ենք խոշոր տերությունների միջուկային մրցակցության նոր փուլ, որը մոտ ապագայում կարող է ավելի մասշտաբային եւ վտանգավոր դառնալ, եթե մենք քայլեր չձեռնարկենք դրան խոչընդոտելու համար», — նշել է Ռեյֆը եւ ընդգծել, որ միջուկային մրցավազքը սպառնալիք է Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների ազգային անվտանգության համար:

Փորձագետը հավելել է, որ խոշոր տերությունների անհիմն վստահությունը, որ միջուկային հակամարտությունը կարելի է սահմանափակել կամ վերահսկել, մտահոգություն է առաջացնում: Ընդ որում Գրեֆը կարծում է, որ գերտերությունների միջեւ մրցակցությունը զարգանում է, եւ կողմերը, որպես մրցակցի գործողություններին պատասխան, ընտրում են իրենց զինանոցի չափի, բազմազանության եւ հնարավորությունների ավելացումը:

Աղբյուր` Փաստինֆո

 

error

Կիսվեք լուրերով