27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Բաքուն համաձայնել է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի հաստատմանը

Բաքուն համաձայնել է ժամը 10:00-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանին հրադադար հաստատելու ռուսական կողմի նախաձեռնությանը: Այս մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություն է տարածել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել են տեղային մարտեր:

Մեկ այլ հաղորդագրությամբ էլ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Հայկական կողմն ունի երեք զոհ և երկու վիրավոր: Հակառակորդը նույնպես ունի կորուստներ, սակայն տվյալներ չի հայտնում:

Աղբյուր` Փաստինֆո

 

error

Կիսվեք լուրերով