05.08.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Մենք պետք է գնանք փոխզիջումներ գտնելու ճանապարհով. Պուտինը՝ Ալիևին

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ ՌԴ նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին տարածաշրջանային կարգավորման հարցում «փոխզիջումային լուծումներ գտնելու համար»՝ շեշտելով, որ «եթե ուզում ենք կարգավորում, ապա պետք է գնանք փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով»:

«Անշուշտ, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը: Գիտեմ, որ դուք, բնականաբար, շատ մեծ ուշադրություն և կարևորություն եք տալիս այդ հարցին, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Դրանք միշտ ամենաբարդն են, բայց եթե մենք ուզում ենք կարգավորում, — իսկ մենք բոլորս էլ ուզում ենք դա, — ապա պետք է գնանք այդ ճանապարհով: Մինչ այժմ մեզ հաջողվել է դա անել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ», — ասել է Ռուսաստանի նախագահը:

error

Կիսվեք լուրերով