05.08.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Երասխի համայնքապետը վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայողների կրակոցների հետևանքով

Արարատի մարզի Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հակառակորդի կրակոցների hետևանքով վիրավորում է ստացել թևի շրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արարատի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Սարդարյանը:

«Նա եղել է բլինդաժում: Կրակոցների ընթացքում վիրավորվել է, հավանաբար, բեկորներից»,-ասաց հիվանդանոցի տնօրենը:

Նրա խոսքով՝ համայնքապետը Արարատի հիվանդանոց է տեղափոխվել կեսգիշերին: Օղիկյանի վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում: Գիշերը, սակայն, նրան տեղափոխել են Երևան «Աստղիկ» բժշկական կենտրոն:

«Արմենպրես»-ը փորձեց տեղեկություն ստանալ նաև «Աստղիկ» ԲԿ-ից, սակայն հայտնեցին, որ չեն կարող տեղեկություններ տրամադրել:

error

Կիսվեք լուրերով