05.08.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Բաղդադում ռումբի պայթյունից զոհվել է 30 մարդ, կա 60 վիրավոր

ԻՊ-ը ստանձնել է Բաղդադում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը, որի արդյունքում զոհվել է 30 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հարձակումը կազմակերպվել էր նախորդ օրը, մահմեդականների Կուրբան-բայրամ տոնի նախօրեին։ Ռումբը տեղադրվել է Բաղդադի Մադինատ Սադրի շրջանում գտնվող մարդաշատ շուկայում: Նախնական տվյալներով, զոհվել է 30 մարդ, կա 60 վիրավոր։

Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազիմին հրահանգել է բերման ենթարկել այդ տարածքի համար պատասխանատու հրամանատարին և հրատապ հետաքննություն սկսել:

http://Lragir.am

 

error

Կիսվեք լուրերով