05.08.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 18-20-ը Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով՝ հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ տարածքում հուլիսի 18-ին, 22-23-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վ արագություն։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հուլիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 18-20 մ/վ արագություն: Հուլիսի 19-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

error

Կիսվեք լուրերով