05.08.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Գերմանիայում դեռահասներով օդանավ է կործանվել. միայն մեկն է ողջ մնացել

Գերմանիայի կենտրոնում վթարի է ենթարկվել թեթև շարժիչով օդանավ, որում չորս մարդ է եղել: Պատահարի պատճառով նրանցից երեքը զոհվել է, հայտնում է Der Spiegel թերթը:

 

Վթարը եղել է կեսօրին ընդառաջ՝ Սաքսոնիա-Անհալթ քաղաքում գտնվող Անհալթ-Բիթերֆելդ շրջանում: Օդանավում եղել է 55-ամյա օդաչու և երեք ուղևոր, որոնցից երկուսը 14 և 17 տարեկան են:

Օդաչուն և անչափահասները զոհվել են: Թռիչքի չորրորդ մասնակիցին հաջողվել է ողջ մնալ, նա բազմաթիվ վնասվածքներով հոսպիտալացվել է:

Օդանավերի վթարների հետաքննության գերմանական դաշնային բյուրոն (BFU) պարզում է կործանման պատճառներն ու հանգամանքները:

http://Auroranews.am

 

error

Կիսվեք լուրերով