05.08.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Թումո» կենտրոնի հարևանությամբ գտնվող այգում հայտնաբերվել է ծառից կախված կնոջ դի

Այսօր, հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի հարևանությամբ գտնվող Թումոյի այգում շատրվանների մոտ ծառից կախված կնոջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Շահեն Գրիգորյանի գլխավորւթյամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։Փրկարարներն ու ոստիկանները ծառից իջեցրեցին դին և մոտեցրեցին դի տեղափոխող ավտոմեքենային։

http://Auroranews.am

 

error

Կիսվեք լուրերով