05.08.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Գորիսում գիշերը փոխհրաձգություն է եղել. Ոստիկանությունից հաստատում են

ՀՀ ոստիկանությունից հաստատում են, որ երեկ գիշերը Գորիսում փոխհրաձգություն է եղել։

«Փաստինֆո»-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգ են ստացել այն մասին, որ երկու հոգի վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» ԲԿ։

«Դեպքի հանգամանքները պարզում ենք։ Գործով զբաղվում է քննչական կոմիտեն»,-ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ Hraparak.am-ը հայտնել էր, որ Գորիսում գիշերը փոխհրաձգություն է եղել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու միջև։ Լրատվամիջոցի տեղեկություններով փոխհրաձգությունից տուժել են այլ անձիք, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։

Աղբյուր` Փաստինֆո

error

Կիսվեք լուրերով