05.08.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Թալիբները սպառնացել են գրոհել թուրքական զորակայանը


«Թալիբան» ծայրահեղական շարժումը հայտարարել է, որ կգրոհեն թուրքական զորակայանը, եթե այլ օտարերկրյա ուժերի հետ թուրքական զորակազմը նույնպես դուրս չբերվի Աֆղանստանի տարածքից։ Այս մասին հայտնում է աֆղանական 1TV-ն։

«Թուրքական ղեկավարության որոշումը՝ կապված Աֆղանստանում զորակազմը պահպանելու հետ, սխալ որոշում է, եւ խախտում է աֆղանցիների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը, հակասում է աֆղան ժողովրդի ազգային շահերին»,- ասված է հայտարարության մեջ։ Թալիբները նշել են, որ ցանկացած օտարերկրյա ուժերի ներկայությունը Աֆղանստանի տարածքում դիտարկում են որպես օկուպացիա եւ պայքարելու են ընդդեմ այդ օկուպանտների։ Թալիբները հայտարարել են, որ Անկարան պետք է փոխի որոշումը, քանի որ այն երկու մահմեդական ժողովուրդների միջեւ խնդիրներ է ստեղծում։

http://Hraparak.am

 

error

Կիսվեք լուրերով