27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Հայաստան մուտք գործելու պահանջները փոխվել են

Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կարանտինի ժամկետը, ինչպես հայտնել ենք, երկարաձգվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը:

Միաժամանակ, որոշակի փոփոխություններ են իրականացվել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահանջներում, մասնավորապես` պարզեցվել են պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող պահանջները, և վերջինս, բացի ԱՐՄԵԴ համակարգի հավելվածից, կարելի է ներկայացնել նաև այլ բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով: Պատվաստման սերտիֆիկատը լինում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն:

http://Mamul.am

 

error

Կիսվեք լուրերով