27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Արցախբանկին ոչինչ չի հետաքրքրում, դատարանով պահանջում է վարկը վճարել. Ներկայանամ դատարան ի՞նչ պիտի մեզնից վերցնեք, ոչ տուն ունեմ, ոչ գրանցում. Քաշաթաղցի

Քաշաթաղից տեղահանվածներն այսօր Կառավարության շենքի դիմաց պահանջում էին լուծել իրենց բնակարանային խնդիրը։ Նախկինում վերաբնակեցվածներն այսօր տեղահանված են՝ ապրում են ով որտեղ կարող է։

Քաշաթաղցիները նշում են՝ 9 ամիս է անորոշության մեջ են ապրում, իսկ կառավարությունը հստակ որոշում չի հայտնում։ Բանկերից էլ ծանուցագրեր են ստանում ՝ ներկայանալու դատարան։

Բոլոր քաշաթաղցիները սիրով են ապրել հայրենի հողում, արարել ու շենացրել հողը։ Ապրել են արժանապատիվ, վարկեր վերցրել, տուն կառուցել, իսկ հիմա, երբ անգամ կարգավիճակ ու գրանցում չունեն՝ բանկերը պահանջում են մարել վարկերը։

«Մենք հիմա տարիքից ելնելով էլ չենք կարող գնալ նորից բնակեցնել մեր սահմանային հատվածները՝ 25 տարի բնակեցրինք, դպրոց բացեցինք, Միրիք համայնքը կայացրեցինք։ Պարբերաբար զանգեր են գալիս Արցախբանկից ՝ «ինչո՞ւ չեք վճարում»։ Պատասխանել եմ, որ ոչ հասցե ունենք, ոչ տուն ունենք, ոչ աշխատանք։ Փաստացի տարբեր տեղեր եմ ապրում, հիմա ծանուցագիր եմ ստացել, որ ներկայանամ դատարան։ Արցախբանկին ոչինչ չի հետաքրքրում, ամեն անգամ մեզ ասում են՝ տույժերը մարեք, մեզ հետաքրքիր չի որտեղ եք ապրում։

Ներկայանամ դատարան ի՞նչ պիտի մեզնից վերցնեք, վերցրեք։ Վերջապես թող կարգավորումներ անեն»։

Բնակիչը 650 հազար դրամի չափով վարկ ունի, որը վերցրել էր բնակարանը վերանորոգելու համար։ Աշխատանքներից մեկ շաբաթ հետո պատերազմը սկսվել է։ Հիմա մտածում են՝ իրենց ձայնը չեն ուզում լսել։

Աղբյուր` Փաստինֆո

 

error

Կիսվեք լուրերով