27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Կանադայում տապից 700-ից ավելի մարդ է մահացել

Կանադայում՝ Բրիտանական Կոլումբիա նահանգում, վերջին մեկ շաբաթում արձանագրվել է աննախադեպ 49,50 °C տապից մահվան ավելի քան 700 դեպք:

Այս մասին հայտարարել է նահանգի գլխավոր դատաբժշկագետ Լիզա Լապոյտը:

Ըստ նրա, հունիսի 25-հուլիսի 1-ն արձանագրվել է արևահարվելուց մահացության 719 դեպք: Սա 3 անգամ ավելի է տապից մահացության ամենամյա ցուցանիշից:

Լիտտոն ավանում գրանցվել է աննախադեպ տապ, որի հետևանքով բռնկված հրդեհի ճարակ են դարձել բնակավայրի բոլոր տները: Ավանը փաստացիորեն վերացել է երկրի երեսից, գրում են ԶԼՄ-ները:

http://Hraparak.am

 

error

Կիսվեք լուրերով