20.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Նման դատողություն անելու համար պետք է լուրջ հիմքեր ունենալ. Մուկուչյանը՝ միտումնավոր հոսանքազրկումների մասին

Երբ ունենում էինք հոսանքազրկման դեպքեր, փորձում էինք համապատասխան ծառայությունների միջոցով առավելագույնը կարճ ժամկետներում իրականացնել վերականգնումը։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով երեկ որոշ բնակավայրերում հոսանքազրկումների դեպքերին։

«Տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված խափանումներ չենք ունեցել, որովհետև կային համապատասխան մարտկոցներ, որոնք հնարավորություն էին տալիս նույնիսկ հոսանքազրկման պարագայում շարունակել աշխատանքը։ Խնդիր էր լինում տեսախցիկների հետ կապված, որոնք անջատվում էին, բայց հոսանքի վերականգնման պարագայում դրանք անմիջապես վերականգնվում էին»,-ասաց Տիգրան Մուկուչյանը։

Հարցին՝ իրեն տրամաբանակա՞ն էր թվում, որ դրանք պատահական կամ զուտ տեխնիկական էին, ԿԸՀ նախագահը նկատեց՝ նման դատողություն անելու համար պետք է լուրջ հիմքեր ունենալ։

Աղբյուր` Փաստինֆո

 

error

Կիսվեք լուրերով