05.08.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ТАСС-ի անդրադարձը՝ նախընտրական բանավեճին

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ հեռուստատեսային բանավեճ է տեղի ունեցել Հայաստանում՝ առանց վարչապետի պաշտոնակատարի գլխավոր մրցակից Ռոբերտ Քոչարյանի, գրում է ТАСС-ը:

Բանավեճը, որը տևել է 2 ժամ 40 րոպե, հեռարձակել է Հանրային հեռուստաընկերությունը:

«Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքից հետո բանավեճի եկած Փաշինյանից բացի, եթերային ժամից օգտվել են ընտրություններին մասնակցող 6 կուսակցության ղեկավարներ, որոնց թվում էին նախկին վարչապետ Արամ Սարգսյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Բանավեճից հրաժարվել են առաջիկա ընտրություններում Փաշինյանի գլխավոր մրցակիցներ՝ նախկին նախագահ և «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը («Պատիվ ունեմ» դաշինք), Առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, գործարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Բանավեճի ընթացքում թեկնածուները բավականին կոռեկտ են եղել, պահպանել են կանոնակարգով իրենց վերապահված ժամանակը, միմյանց չեն ընդհատել և բարձր տոնով չեն խոսել: Այնուամենայնիվ, այն չի ընթացել առանց փոխադարձ մեղադրանքների, հատկապես երկրի համար ամենացավոտ թեմայի՝ ամիսներ առաջ տեղի ունեցած պատերազմի վերաբերյալ։

Նախկին վարչապետ և «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին՝ «հայկական տարածքներն Ադրբեջանին հանձնելու» մեջ: Փաշինյանին նմանատիպ մեղադրանքներ են ներկայացրել նաև բանավեճի մի քանի այլ մասնակիցներ: Վարչապետի պաշտոնակատարն իր հերթին նշել է, որ «պատերազմի բոլոր մանրամասները պետք է քննվեն՝ սկսած իր գործողություններից և վերջացրած գեներալների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների գործողություններով»:

ՔՊ վարչապետի թեկնածուն հայտնել է նաև, որ հաստատված տվյալներով՝ Ադրբեջանը 60 հայ գերի է պահում, «և հավանականություն կա, որ ևս 110-ը գտնվում են գերության մեջ»:

Մոսկվայի հասցեին քննադատությամբ է հանդես եկել նախկին վարչապետ Սարգսյանը։ Նրա խոսքով, ՌԴ-ը պատշաճ կերպով չի կատարում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում միջնորդի դերն ու ճնշում չի գործադրում Բաքվի վրա, որպեսզի ադրբեջանական իշխանությունները վերադարձնեն բոլոր գերիներին:

Սարգսյանը նաև քննադատել է ՀԱՊԿ-ին։ Նրա կարծիքով՝ կազմակերպությունը «չի կատարում իր գործառույթները»։
Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է բացել Թուրքիայի հետ սահմանը, սակայն դեմ են հանդես եկել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, ինչը, նրանց խոսքով, սպառնալիք կստեղծի Հայաստանի տարածքային ամբողջականության համար, քանի որ Բաքուն և Անկարան վերահսկողություն կսահմանեն Հայաստանի տարածքով անցնող միջանցքի նկատմամբ»,- հավելում է ТАСС-ը:

 

http://Mamul.am

 

error

Կիսվեք լուրերով