05.08.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Արեն Իսրայելյանը ևս ոսկե մեդալակիր դարձավ ԵԱ–ում

Բուլղարական Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Ազատ ոճային Արեն Իսրայելյանը (71կգ) առաջնության ոսկե մեդալակիր դարձավ՝ եզրափակիչում 12:1 հաշվով առավելության հասնելով ռուս մրցակցի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայկ Գասպարյանը (45կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Տիգրան Բունիաթյանը (51կգ)` բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք` 55 կգ քաշային կարգի, ազատ ոճային ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը ևս դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

http://Mamul.am

 

error

Կիսվեք լուրերով