04.08.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

«Անկարան ու Վաշինգթոնը չունեն անլուծելի խնդիրներ». կայացել է Բայդենի ու Էրդողանի առաջին հանդիպումը

Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում այսօր կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի առաջին հանդիպումը, որը տևել է մոտ 50 րոպե: Կողմերը բանակցությունների են գնացել պատվիրակությունների կազմի հետ միասին: Հանդիպումը կազմակերպվել էր մամուլի համար փակ ձևաչափով:

Հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ C-400-ների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է մնացել, ինչի մասին ինքը հայտնել է Բայդենին: «Ես նաև հայտնեցի այն քայլերի մասին, որոնք մենք կարող ենք համատեղ անել պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- ասել է Էրդողանը:

Նա նաև շեշտել է, թե Անկարան ու Վաշինգթոնը չունեն անլուծելի խնդիրներ և պետք է շարունակեն երկխոսությունը:

http://Mamul.am

 

error

Կիսվեք լուրերով