Ադրբեջանը հրապարակել է 26 հայ ռազմագերիների անուններ, որոնց ներկայացնում է որպես «դիվերսանտներ»

MasterNews

Բաքվում հրապարակել են 26 հայ ռազմագերիների անուններ, որոնց ներկայացնում են որպես «դիվերսանտներ»:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ նրանց գործերը նախօրեին ուղարկվել են վարույթ և քննվելու են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։

«Քրեական գործ է հարուցվել Եղիշ Աստանյանի, Կարեն Արամյանի, Տիգրան Ավագյանի, Հովսեփ Գևորգյանի, Հովսեփ Մանուկյանի, Գևորգ Մարտիրոսյանի, Ռոբերտ Գևորգյանի, Վաղարշակ Ավետիսյանի, Վոլոդյա Հակոբյանի, Անդրանիկ Սուքիասյանի, Անդրանիկ Մանուկյանի, Գրիգոր Սաղաթերյանի, Էդուարդ Գիրագուսյանի, Ռաֆիկ Կարապետյանի, Գուրգեն Ղոլյանի, Հրայր Թադևոսյանի, Վաղարշակ Մալոյանի, Սասուն Եղիազարյանի, Արսեն Վարդանյանի, Վահագն Բեհրեքյանի, Սեդրակ Սողոմոնյանի, Արման Դիլանյանի, Մանուկ Մարտոյանի, Վելս Անբարդանյանի, Անդրանիկ Միքայելյանի և Ֆելիքս Գրիգորյանի դեմ»,- նշված է տեքստում։

http://Mamul.am

 

Next Post

15 հայ ռազմագերիներն արդեն Հայաստանում են

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում բնակիչների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց 15 հայ ռազմագերիների՝ […]