Ջրականի Հորադիզ ուղղությունից այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն

MasterNews

Վարանդայի (Ֆիզոլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։ Այս մասին հայտնում են [ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։

Աղբյուր` Փաստինֆո

 

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Այգեստան 11 փողոց […]