Հուլիսի 1-ից Երևանում, Վանաձորում և Գյումրիում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով

MasterNews

Հուլիսի 1-ից Երևանում, Վանաձորում և Գյումրիում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով։ Համապատասխան որոշմանը հավանություն տրվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ այս փոփոխությամբ՝ հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի միջոցով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

«Կենսաթոշակներն ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետը նախագծով առաջարկվում է սահմանել մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը»,-ասաց նա։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը խնդրեց մի փոքր ավելի պարզ ներկայացնել, թե կենսաթոշակառուի կյանքում ինչ-որ բան փոխվու՞մ է, թե ոչ մինչև հոկտեմբերի 1-ը. «Այս որոշումն ընդունվել է այն ստատուս քվոն պահպանելու համար, մինչև կկարողանանք ամբողջական անցում կատարել անկանխիկ փոխանցումների»։

Տաթևիկ Ստեփանյանի խոսքով կենսաթոշակառուների կյանքում դեպի բացասական ոչինչ չի փոխվելու։ Խոսքը գնում է 56 433 քաղաքացու մասին, որոնք դեռ կանխիկ եղանակով են ստանում և հնարավորություն է ընձեռվում այսուհետ կենսաթոշակները ստանալ անկանխիկ ձևով։

Աղբյուր` Փաստինֆո

 

Next Post

Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել. հայկական կողմից տուժածներ չկան

Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 10-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով […]