ԼՂ կարգավիճակի հարցը պետք է լուծվի, բայց ոչ հիմա․ Լավրով

MasterNews

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անհրաժեշտ է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, բայց հիմա պետք է շեշտը դնել ոչ թե դրա, այլ տարածաշրջանը խաղաղ կյանքի վերադարձնելու վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հասկանում եմ, որ հիմա շատերն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չլուծված է մնացել։ Դա պետք է վերջնական համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, պետք է ոչ թե արծարծեն կարգավիճակի խնդիրը, այլ գործակցեն վստահության միջոցառումների ամրապնդմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, որ հայերն ու ադրբեջանցիները նորից միասին ապրեն անվտանգության ու տնտեսական բարեկեցության մեջ։ Այդ ժամանակ, հավաստիացնում եմ ձեզ, մի քանի տարուց, եթե նման կյանք հաստատվի, կարգավիճակի հարցն ավելի հեշտ կլուծվի», – ասել է Լավրովը։

http://Lragir.am

 

Next Post

«Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է». ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ […]