Թուրքիայում բացահայտվել է Հայաստանում ստեղծված և այստեղից ղեկավարվող օնլայն խաղատների ցանց

MasterNews

Թուրքիայի Մերսինի նահանգի ոստիկանության վարչության կիբերհանցագործությունների բաժանմունքի կողմից 18 նահանգներում իրականացված՝ շահումով խաղերի ապօրինի մասնակիցների դեմ գործողության արդյունքում 86 կասկածյալ է բերման ենթարկվել. գրում է TRT Haber-ը՝ վկայակոչելով Թուրքիայի Մերսին նահանգի կիբերհանցագործությունների բաժնի տարածած հայտարարությունը: Այս մասին հայտնում է yerkir.am-ը։

Հայտնաբերվել է, որ ցանցը տնօրինել է 190 միլիոն լիրա (22,073,530 դոլար) դրամական միջոցներ թվային արժութային հարթակներում:

Հայաստանում կայքը ստեղծած կասկածյալները թվային արժույթի հաշիվներ են բացել 273 մարդու անունով: Ապացուցվել է, որ նրանք անօրինական խաղեր են իրականացրել, խաղադրույքներ են ընդունել Հայաստանից:

Մերսինում, Անթալիայում, Այդընում, Բաթմանում, Բոլուում, Բուրսայում, Դենիզլիում, Գազիանթեփում, Ստամբուլում, Կայսերիում, Քըրքլարելիում, Քոջայելիում, Մանիսայում, Մուղլայում, Շանլըուրֆայում, Թեքիրդաղում և Զոնգուլդաքում ոստիկանության կողմից իրականացվող գործողության արդյունքում 86 մարդ է ձերբակալվել։

http://Lragir.am

 

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սայաթ-Նովա պող. 31, […]