Anonymous-ը պատերազմ է հայտարարել Իլոն Մասքին

MasterNews

Anonymous ցանցահենային խումբը SpaceX և Tesla ընկերությունների ղեկավարներին մեղադրել է թուիթերյան իր գրառումով կրիպտոարժույթի վրա չափից դուրս ազդեցություն ունենալու համար, ինչը համարում են արհամարհանք հասարակ մարդկանց ներդրումների հանդեպ: Միլիարդատիրոջն ուղղված ուղերձը հրապարակվել է ցանցահենային խմբի պաշտոնական յութուբ-ալիքում:

«Մինչ աշխատասեր մարդկանց հույսերը փլուզվում են ձեր հրապարակային հիստերիաների պատճառով, դուք շարունակում եք ծաղրել նրանց հիմար մեմերով՝ գտնվելով ձեր առանձնատներից մեկում: Դուք կարող եք ձեզ համարել ամենախելացի մարդը, բայց հիմա դուք կրակեցիք ինքներդ ձեզ վրա: Մենք Anonymous-ն ենք: Մենք լեգեոն ենք: Մենք գալիս ենք»,- ասվում է տեսանյութում:

Ցանցահենները նաև Մասքին մեղադրում են կեղծավորության մեջ՝ կասկածի տակ դնելով համաշխարային էկոլոգիան բարելավելու նրա ցանկությունը: Ըստ նրանց, բիզնեսմենը «փորձում է խաղալ երկու կողմերում», քանի որ կրիպտոարժույթի մայնինգը չի կարող բարելավել ածխածնային արտանետումների հետ կապված իրավիճակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասքի հայտարարություններից հետո բիթքոյնի արժեքն ընկել է:

Next Post

Տեսանյութ. Բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից կատարված պետական դավաճանության աննախադեպ դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և գործուն պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված […]