Եղանակն առաջիկա օրերին

MasterNews

Հայաստանի տարածքում հունիսի 6-ի ցերեկը, 7-11-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագաությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում հունիսի 6-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Հունիսի 7-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Next Post

Anonymous-ը պատերազմ է հայտարարել Իլոն Մասքին

Anonymous ցանցահենային խումբը SpaceX և Tesla ընկերությունների ղեկավարներին մեղադրել է թուիթերյան իր գրառումով կրիպտոարժույթի վրա չափից դուրս ազդեցություն ունենալու համար, ինչը համարում են արհամարհանք հասարակ […]