Իրանը զրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից

MasterNews

Իրանն ու Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից՝ կազմակերպության առջև չմարած պարտքի պատճառով: Այդ մասին ասված է Գլխավոր վեհաժողովի նախագահ Վոլքան Բոզքիրին ուղղված՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նամակում։

«Այս պահի դրությամբ 5 անդամ-երկիր ՄԱԿ-ի կանոնադրության 19-րդ հոդվածի պայմաններին համապատասխան պարտք ունի»,- նշված է նամակում:

19-րդ հոդվածի համաձայն՝ ՄԱԿ-ի անդամը, որը մուծումների գծով պարտք ունի, զրկվում է Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից:

Այնուամենայնիվ, Գլխավոր վեհաժոողովը կարող է թույլ տալ երկրին մասնակցել քվեարկությանը, եթե ընդունի, որ վճարման ուշացումը տեղի է ունեցել պետությունից անկախ հանգամանքների պատճառով:

Ինչպես հետևում է Գուտերեշի նամակից, քվեարկելու իրավունքը վերականգնելու համար Իրանը պետք է կազմակերպության բյուջե մուտքագրի 16 251 298 դոլար, իսկ ԿԱՀ-ը՝ 29 395 դոլար:

http://Mamul.am

 

Next Post

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների

2021 թվականի հունիսի 7-ին` ժամը 14:30-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) տեղի կունենա […]

Կարդացեք նաև