Տիգրան Սեյրանյանն ազատվել է Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից, Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է այդ պաշտոնում

MasterNews

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև):

Next Post

Հրդեհ «Երևան Պանդոկ» ռեստորանում

Հունիսի 2-ին, ժամը 04։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում կրակ է նկատվում։ Դեպքի վայր է […]