Տեսանյութ. «Տավուշի մարզպետարանի պաշտոնյան փակել է Առաքելոց վանքն ու քեֆ արել» Լապշին

MasterNews

Ռուս-իսրայելական ծագմամբ բլոգեր Ալեքսանդր Լապշինը հունիսի 1-ին որոշել է այցելել ՀՀ Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանքն ու հին կամուրջը: Սակայն տեղում արդեն նրանց ճանապարհը փակել են՝ պատճառաբանելով, թե Տավուշի մարզի մարզպետարանի ինչ-որ պաշտոնյա փակել է պատմամշակութային ժառանգություն հանդիսացող տարածքն ու ընկերների հետ քեֆ է անում: «Տղերք, եթե այսպես եք տուրիզմ զարգացնելու, ապա սպասենք, որ նման մարդկանց պատճառով շուտով այստեղ կլինի Ադրբեջանը»,- տարակուսել է Լապշինը:

Next Post

Տիգրան Սեյրանյանն ազատվել է Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից, Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է այդ պաշտոնում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության […]