Վրաստանից անձնական օգտագործման համար թուրքական ապրանքների ներկրումը ՀՀ ևս արգելված է

MasterNews

Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներկրման սահմանափակումը տարածվում է նաև Վրաստանից անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքների նկատմամբ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ թուրքական ծագման ապրանքների ներկրումը սահմանափակվել է: «Հունիսի 1-ից արդեն Վրաստանի սահմանը բաց է, և որոշակի ժամային հատվածում թույլատվում է ֆիզիկական անձանց տեղաշարժը: Սակայն այդ սահմանափակումը և վերաբերում է նաև ֆիզիկական անձանց կողմից՝ այդ թվում անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքներին»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա քաղաքացիներին հորդորեց սահմանով Հայաստան թուրքական ծագման ապրանք ներկրելու փորձ չանել: Մաքսային հսկողությունն ունի իր կանոնները, և Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այդ կանոններին համապատասխան ստուգումներ կարվեն՝ նման դեպքերը կանխելու համար: «Վստահ եմ, որ մեր քաղաքացիները շատ լավ տիրապետում են այն իրողությանը, որ մաքսային սահմանով տեղափոխվելու ժամանակ բոլոր իրերը, ճամպրուկները հարկ եղած դեպքում ենթակա են զննության»,- նշեց նա:

http://Lragir.am

 

Next Post

«Մի՞թե ԱՄՆ-ն այլ հոգսեր չունի, բացի հայերի փաստաբանի դերում հանդես գալուց»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկել 2 երկրների միջև հարաբերությունների վիճակը: «Ընթանում է Թուրքիայի […]