«Մի՞թե ԱՄՆ-ն այլ հոգսեր չունի, բացի հայերի փաստաբանի դերում հանդես գալուց»․ Էրդողան

MasterNews

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկել 2 երկրների միջև հարաբերությունների վիճակը:
«Ընթանում է Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման նախապատրաստությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Բանակցությունների ժամանակ մենք կբարձրացնենք այն հարցը, թե ինչու են Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում լարվածության նման փուլում»,- TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահը։
Թուրքիայի առաջնորդը նշել է նաև, որ անթույլատրելի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վաշինգթոնի դիրքորոշումը:
«Մենք հոգնել ենք ամեն տարի՝ ապրիլի 24-ին, սպասել, թե ԱՄՆ-ն այս անգամ ինչ կասի հայերի մասին։ Մի՞թե ԱՄՆ-ն այլ հոգսեր չունի, բացի հայերի փաստաբանի դերում հանդես գալուց։ Թող այդ հարցով զբաղվեն պատմաբանները»,-հայտարարել է Էրդողանը։
Նա քննադատել է Բայդենի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները։
«Նրանք, ովքեր ԱՄՆ-ը կառավարել են ձեզնից առաջ, այդ հարցն ավելի վատ գիտեին, քան դո՞ւք։ Նրանցից ոչ ոք չի օգտագործել այդ արտահայտությունը»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի գծով 2 դաշնակիցների միջև վերջին լարվածությունն առաջացել է Սպիտակ տան ղեկավարի արտահայտություններից։
Նրա խոսքով՝ «նրանք, ովքեր փորձում են Թուրքիային անկյուն մղել նման գործողություններով, կկորցնեն կարևոր ընկերոջ: Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում ուժեղ և հուսալի գործընկեր է»,- ընդգծել է Էրդողանը:

http://Mamul.am

 

Next Post

Դատապարտելի է զոհված զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը. Մայր Աթոռ

Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին նետված ՀՀ զինծառայողների աճյունների մասին վկայող երեկ մամուլում հրապարակված լուսանկարները և ապա տարածված տեսանյութն առաջ են բերել հանրության, զոհվածների և […]

Կարդացեք նաև